Վլադիկ Մարտիրոսյանը 1 տարվա ազատազրկման դատապարտվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը քրեական մեկ այլ՝ նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 1 տարվա ազատազրկման, ինչպես նա 80 հազար դրամի չափով տուգանքի:

Նշենք, որ այս գործով մեղադրողը Վլադիկ Մարտիրոսյանի համար պահանջել էր 2 տարվա ազատազրկում և 200 հազար դրամի չափով տուգանք:

Հրապարակվեց նաև այս գործով ամբաստանյալ, Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կնոջ՝ Թագուհի Մանսուրյանի դատավճիռը, որը նույնպես մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց տուգանքի՝ 70 հազար դրամի չափով:

Հիշեցենենք, որ Թագուհի Մանսուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7 շենքի դիմաց նախկին ամուսնու` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից որդուն տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում Վ.Մարտիրոսյանի նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա պարանոցը` պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է թևերը` պատճառելով ֆիզիկական ցավ:

Բացի այդ, Թ.Մանսուրյանը, 2016թ. հունիսի 3-ին ժամը 01:30-ի սահմաններում, որդուն տեսակցել չթույլատրելու համար վիճաբանել է Վ.Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում վերջինիս նկատմամբ կատարել է բռնի գործողություններ, այն է` դիտավորությամբ ճանկռել է նրա ձեռքերը` պատճառելով թեթև վնասի հատկանիշ չպարունակող մարմնական վնասվածք:

 Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. փետրվարի 07-ից մինչև 2015թ. ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ

քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով

սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել