Առողջության վերականգնողական կենտրոնի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Առողջապահության նախարարի N 337-Ա հրամանով՝ ուժը կորցրած է ճանաչվել 2004 թվականի ապրիլի 13-ին «Ռ և Պ Սկէնառ առողջության վերականգնողական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX-000513 լիցենզիան:

«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե»,-նշված է եղել հրամանի մեջ:

Հրամանն ուժի մեջ է մտել փետրվարի 9-ից:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015թ. հունվարի 16-ին հարուցվել էր վարչական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել