Որո՞նք են ընտանիքում բռնության դեպքերի հաշվառում իրականացնող մարմինները

Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության  գործառույթներ իրականացնող մարմինները և ընտանիքում բռնության ենթարկվածներին  աջակցություն ցույց տվող օրենքով սահմանված հատուկ կառույցները՝ աջակցության կենտրոնները և ապաստարանները իրականացնում են ընտանիքում բռնության դեպքերի հաշվառում: Այս մասին նոր իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է տեղադրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության  գործառույթներ իրականացնող մարմիններն են.

  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն),
  • Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ՝ քննչական կոմիտե),
  • Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն),
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը (այսուհետ՝ գլխավոր դատախազություն),
  • Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ՝ դատական դեպարտամենտ):

Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին): 

Լիազոր մարմինն իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում՝ հիմք ընդունելով ոստիկանության և աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ստացված վիճակագրությունը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն իրենց լիազորություններն իրականացնելիս ընտանիքում բռնության դեպքերի մասին իրենց հայտնի դարձած տեղեկությունները փոխանցում են ոստիկանություն:

Խնամակալության և հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը անձանց (այդ թվում՝ անչափահասների, դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց) նկատմամբ ընտանիքում բռնության գործադրման (կամ դրա իրական սպառնալիքի մասին) մասին տեղեկությունները ներկայացնում են ոստիկանություն:

Ոստիկանությունն ընտանիքում բռնության դեպքերի հաշվառումն իրականացնում է՝ հիմք ընդունելով ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում մասնագիտացված ստորաբաժանման ծառայողի կողմից կայացված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության մասին պատճառաբանված որոշումները:

Ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի համար ոստիկանության կողմից լրացվում է հաշվառման քարտ՝ համաձայն սույն հավելվածին կից N 1 ձևի, որում գրանցվում են նաև գլխավոր դատախազության և դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր գործով ստացված  տեղեկությունները:

Գլխավոր դատախազությունում ընտանիքում բռնության գործերով վիճակագրական տեղեկությունները ձևավորվում են քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տվյալների հիման վրա:

Դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության գործերի հաշվառումն իրականացվում է՝ հիմք ընդունելով դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած պաշտպանական որոշումները և քրեական գործերով դատական ակտերը:

Գլխավոր դատախազության և դատական դեպարտամենտի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր գործով հավաքագրված տեղեկությունները յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 10-ը ներկայացվում են ոստիկանություն:

Ոստիկանության կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լրացված հաշվառման քարտերը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը վիճակագրական տվյալներով ներկայացվում են Լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:

Օրենքով սահմանված աջակցություն ցույց տվող հատուկ կառույցներն ընտանիքում բռնության դեպքերի հաշվառումն իրականացնում են՝ հիմք ընդունելով տվյալ կառույցներ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ներկայացրած դիմումները:

Ապաստարաններն ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալները յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 10-ը, տրամադրում են աջակցության կենտրոն(ներ)ին:

Աջակցության կենտրոն(ներ)ը համադրում են ապաստարաններից ստացված տվյալները և ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի համար լրացնում են հաշվառման քարտեր՝ համաձայն սույն հավելվածին կից N2 ձևի:

Աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ լրացված հաշվառման քարտերը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 20-ը վիճակագրական տվյալներով ներկայացվում են Լիազոր մարմնին՝ կենտրոնացված հաշվառումն ապահովելու նպատակով:

Լիազոր մարմինը սույն կարգի համաձայն ոստիկանության և աջակցության կենտրոն(ներ)ի կողմից ստացված տվյալների հիման վրա իրականացնում է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում և դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարում:

Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը իր պաշտոնական կայքում հրապարակում է ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տարեկան վիճակագրական հաշվետվությունը՝ համաձայն սույն հավելվածին կից N 3 ձևի:

Ընտանիքում բռնության դեպքերի հաշվառում իրականացնող մարմինները մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին համահունչ պարտավոր են խստորեն պահպանել իրենց կողմից ստացված անձնական տեղեկությունների գաղտնիությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Ձև 1

 ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____

  ……   …………….   ……………..  թ. 

1. Ընտանիքում բռնությանենթարկված անձի (անձ-անց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները  
անուն, ազգանուն, հայրանուն  
անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)  
ծննդյան թիվը, սեռը  
տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )  
տեղեկություններ կրթության վերաբերյալ  
բնակության վայրի հասցե  
2. Ընտանիքում բռնությունգործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները  
անուն, ազգանուն, հայրանուն  
անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)  
ծննդյան թիվը, սեռը  
տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը  
տեղեկություններ կրթության վերաբերյալ  
բնակության վայրի հասցե  
3. Ընտանիքում բռնությունգործադրած անձի ընտանեկանկարգավիճակը (օրենքի 4-րդհոդվածի 1-ին մասի 1-ինենթակետով նախատեսվածանձինք)  
4. Ընտանիքում առկա երեխաների թիվը, տարիքը  
5. Ընտանիքում գործադրված բռնության տեսակը/ները  
ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
անտեսում (տեսակը, դրսևորումները)  
6. Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ  
7. Բռնությունը հայտնաբերող/ուղղորդող մարմինը/ կազմակերպությունը/այլ  
8. Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)  
9. Բռնության գործադրման վայրը  
10. Բռնության գործադրման հաճախականությունը առաջին անգամ 2 և ավելի անգամ
   
11. Տեղեկություններ ընտանիքումբռնության ենթարկված անձի(անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք  
12. Ընտանիքում բռնությունգործադրած անձի նկատմամբ կիրառված պաշտպանությանմիջոցը/ները  
Նախազգուշացում  
անհետաձգելի միջամտության որոշում  
պաշտպանական որոշում  
13. Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտված պաշտպանության միջոցի տեսակը, քանակը, հետևանքները)  
14. պաշտպանական որոշում կիրառելու մասին դատական ակտը կայացրած  դատարանի անվանումը, դատական ակտի կայացման ամսաթիվը  
15.

Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքի դատավարական ընթացքի վերաբերյալ՝

1.            հարուցվել է քրեական գործ, գործի դատավարական ելքը

2.            գործը քննվել է դատարանում (նշել դատարանի անվանումը և գործի դատական քննության դատավարական ելքը)

 
16.

Կայացված դատավճիռը

 

մեղադրական արդարացման
   
17. Տեղեկություններ նշանակված պատժի վերաբերյալ  
18. Ընտանիքում բռնության ենթարկվածանձին (անձանց) պատճառված վնասի չափը  
19. Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկված անձին (անձանց) պատճառված վնասի հատուցման վերաբերյալ (ում կողմից է հատուցվել կամ պետք է հատուցվի, ինչ չափով)  

 Ձև 2

 

 ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆի ԿՈՂՄԻՑ ԼՐԱՑՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ  ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ N _____

 ……   …………….   ……………..  թ. 

 

 

1.

Ընտանիքում բռնությանենթարկված անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները  
անուն, ազգանուն, հայրանուն  
անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)  
ծննդյան թիվը, սեռը  
տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )  
տեղեկություններ կրթության վերաբերյալ  
բնակության վայրի հասցե  

 

 

2.

Ընտանիքում բռնությունգործադրած անձի (անձանց) անհատական տվյալները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները  
անուն, ազգանուն, հայրանուն  
անձը հաստատող փաստաթղթի տվյալները (հերթական համար, երբ և ում կողմից է տրվել)  
ծննդյան թիվը, սեռը  
տեղեկություններ աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը )  
տեղեկություններ կրթության վերաբերյալ  
բնակության վայրի հասցե  
3. Ընտանիքում բռնությունգործադրած անձի ընտանեկան կարգավիճակը (օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված անձինք)  
4. Ընտանիքում առկա երեխաներիթիվըտարիքը  
5. Ընտանիքում կիրառված բռնությանտեսակը/ները  
ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
անտեսում (տեսակը, դրսևորումները)  

 

 

6.

Ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ  

 

 

7.

Ընտանիքում բռնությունգործադրած անձի նկատմամբկիրառված պաշտպանությանմիջոցը/ները  
Նախազգուշացում  
անհետաձգելի միջամտության որոշում  
պաշտպանական որոշում  

 

 

 

8.

Տեղեկություններ բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման վերաբերյալ (խախտման բնույթը, քանակը, հետևանքները)  

 

9.

Հայտնաբերող/ուղղորդող մարմինըկազմակերպությունը/այլ  

 

10.

Բռնության գործադրման ժամանակը (օր, ամիս, տարեթիվ)  
11. Բռնության գործադրման վայրը  

 

12.

Բռնության գործադրմանհաճախականությունը առաջին անգամ 2 և ավելի անգամ
   

 

13.

Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության/ծառայության տեսակը, ժամկետը, ծավալը  

 

 

14.

Ընտանիքում բռնությանենթարկված և ընտանիքումբռնություն գործադրած անձանցհաշտեցման վերաբերյալ տվյալները  

 

 

15.

Ընտանիքում բռնությունգործադրած անձի ռեաբիլիտացիոնծրագրով նախատեսվածծառայության տեսակը, ժամկետը, ծավալը  

 Ձև 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ 

 

1.

Հաշվետու ժամանակաշրջանը  

 

2.

Ընտանիքում բռնության դեպքերի  ընդհանուր թիվը  
Որից  
հարուցված քրեական գործերի ընդհանուր թիվը  
դատարաններում քննված գործերի ընդհանուր թիվը  

 

 

3.

Ընտանիքում բռնության դեպքերի  ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում մարզը թիվը
   
4. Ընտանիքում բռնություն գործադրած անձանց թիվը ըստ գործադրված բռնության տեսակների և սեռային պատկանելիության սեռը
արական իգական
ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
անտեսում (տեսակը, դրսևորումները)    
5. Որից ընտանիքում բռնության գործադրումը ալկոհոլի, թմրանյութի, թունանյութի ազդեցության տակ քանակային տվյալների հաշվառմամբ՝ ըստ գործադրված բռնության տեսակների ազդեցության տեսակը թիվը
   
ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)  
անտեսում (տեսակը, դրսևորումները)  

 

6.

Ընտանիքում բռնությունգործադրած անձանց թիվն ըստտարիքային խմբի և սեռայինպատկանելիության սեռը
արական իգական
14-18 տարեկան    
18-35 տարեկան    
35 տարեկանից բարձր    

 

 

7.

 

 

 

Ընտանիքում բռնությունգործադրած անձանց ընտանեկան կարգավիճակը (օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված անձինք) կարգավիճակը թիվը
   
8. Տեղեկություններ ընտանիքումբռնություն գործադրածանձանց կրթվածության վերաբերյալ կրթությունը թիվը
   

 

 

 

9.

Տեղեկություններ ընտանիքումբռնություն գործադրածանձանց աշխատանքային գործունեության վերաբերյալ (զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը ) զբաղեցրած պաշտոնը կամ կատարած աշխատանքը թիվը
   

 

 

10.

Ընտանիքում բռնությանենթարկված անձանց թիվն ըստսեռային պատկանելիության ևտարիքային խմբերի սեռը
արական իգական
մինչև 18 տարեկան    
18-35 տարեկան    
35 տարեկանից բարձր    

 

11.

Ընտանիքում առկա երեխաների թիվն ըստ տարիքային խմբերի մինչև 10 տարեկան 10-14 տարեկան 14-18 տարեկան
     

 

 

 

 

 

 

 

 

12.

ընտանիքում բռնությանենթարկված անձանց թիվն ըստբռնության գործադրմանհաճախականության և գործադրված բռնության տեսակների առաջին անգամ և ավելի անգամ
   
ֆիզիկական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
սեռական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
հոգեբանական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
տնտեսական բռնություն (տեսակը, դրսևորումները)    
անտեսում (տեսակը, դրսևորումները)    

 

 

 

 

13.

Տեղեկություններ ընտանիքումբռնության ենթարկված անձի(անձանց) մահվան վերաբերյալ որպես գործադրված բռնության հետևանք՝ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում ՀՀ մարզ թիվը
   

 

 

 

 

14.

 

 

 

 

Դատարաններ մուտքագրված պաշտպանական որոշումներ կայացնելու մասին դիմումների ընդհանուր թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում ՀՀ մարզ թիվը
 

 

 

 

 

15.

Ընտանիքում բռնությունգործադրած անձանց նկատմամբ կիրառված պաշտպանության միջոցների ընդհանուր թիվն ըստ տեսակների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում ՀՀ մարզ թիվը
   
նախազգուշացում    
անհետաձգելի միջամտության որոշում    
պաշտպանական որոշում    

 

 

 

 

16.

Բռնություն գործադրած անձի կողմից կիրառված պաշտպանության միջոցների խախտման թիվն ըստ խախտված պաշտպանության միջոցի տեսակի, հետևանքների և տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում Խախտված պաշտպանության միջոցի տեսակը Խախտման հետևանքը ՀՀ մարզը
     

 

 

17.

Տեղեկություններ ընտանիքում բռնության դեպքերով  գործերի քննության դատավարական ելքի վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ  

 

18.

Կայացված դատավճիռների թիվն ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում մեղադրական արդարացման
   

 

 

 

 

19.

Տեղեկություններ նշանակված պատժի տեսակների վերաբերյալ՝ քանակային տվյալների հաշվառմամբ ըստ տարածքային բաշխվածության ՀՀ մարզերում պատժի տեսակը ՀՀ մարզը
   

 

 

20.

Ընտանիքում բռնության դեպքերով տրամադրված աջակցության/ծառայության տեսակը՝ քանակային տվյալների հաշվառմամբ ծառայության տեսակը թիվը
   

 

21.

Հայտնաբերող/ուղղորդողմարմինըկազմակերպությունը/այլ  

 

 

22.

Տեղեկություններ ընտանիքումբռնության ենթարկված ևընտանիքում բռնությունգործադրած անձանցհաշտեցման վերաբերյալ՝  քանակային տվյալների հաշվառմամբ  

 

 

 

23.

Տեղեկություններ ընտանիքումբռնություն գործադրած անձի ռեաբիլիտացիոն ծրագրովնախատեսվածծառայություների մասին՝քանակային տվյալների հաշվառմամբ ծառայության տեսակը թիվը
   

 

 

24.

Տեղեկություններ ընտանիքում բռնության ենթարկվածանձանց պատճառված վնասի հատուցման դեպքերի վերաբերյալ  
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել