Ե՞րբ և ի՞նչ կարգով պետք է ներկայացվի կազմակերպության գործունեության հաշվետվությունը

Եթե Կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները), ապա Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 30-ըԿազմակերպությունների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված կայքում հրապարակել նախատեսված հաշվետվությունը:

 Կազմակերպության հաշվետվությունը ներառում է`

1) իրականացրած ծրագրերի անվանումներն ու վայրերը.

2) տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը և ստացման աղբյուրը.

3) դրամական միջոցների և այլ գույքի օգտագործման, կանոնադրական նպատակներին ուղղված ծախսերը.

4) իրականացրած ծրագրերի արդյունքների մասին տեղեկատվություն.

5) անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ), այդ թվում` նշում Կազմակերպության միջոցներից հաշվետու տարվա ընթացքում օգտվելու մասին.

6) Ժողովի և կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերի քանակը.

7) Կազմակերպության գտնվելու վայրը:

 Այն Կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել նախատեսված հանրային միջոցները, իրավունք ունեն նաև չհրապարակելու նախատեսված հաշվետվությունը:

Իրազեկման իրավական հիմքը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել