«Մասնակցել արժեր». Ռուսաստանի նախագահի թեկնածուները մեկնաբանում են ընտրությունների նախնական արդյունքները

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հայտնել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Այս պահի դրությամբ ձայների 73 տոկոսից ավելի ստացել է Վլադիմիր Պուտինը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:

Մի քանի թեկնածուներ արդեն մեկնաբանել են ընտրությունների արդյունքները:

Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածուն, Պավել Գրուդինինը ընտրությունը անվանել է «կեղծ»:

«Պարզ է, որ ձայների հաշվարկը և ընդհանրապես ընտրությունների ամբողջ ընթացքը անհավասար է ընթացել: Մենք համապատասխան որոշումներ կընդունենք»,-նշել է նա:

«Ռուսաստանի կոմունիստներ» կուսասկցության թեկնածուն, Մաքսիմ Սուրայկինը հայտարարել է, որ իր իրական արդյունքը պետք է 15-20 տոկոս կազմեր:

«Ինչ արդյունք ցույց կտա մեր ընտրական յուրահատուկ համակարգը, գուշակելը դժվար է: Ես չեմ բացառում, որ ավելի քիչ, քան իրականում է: Ես կարծում եմ, որ ընտրողները մեծ հարցական կդնեն այդ արդյունքների մոտ»,-նշել է Սուրայկինը:

Քսենյա Սոբչակը, որը նախնական տվյալներով հավաքել է ձայների 1,39 տոկոսը, հայտնել է, որ ընտրություններին մասնակցել արժեր:

«Մենք դեռ չգիտենք, թե որ տեղն ենք զբաղեցրել, եկեք սպասենք արդյունքներին: Հաստատ արժեր մասնակցել ընտրություններին՝ անկախ զբաղեցրած տեղից, որովհետև, ես հույս ունեմ, որ շատ մարդիկ լսեցին այն ճշմարտությունը, որը նրանք չէին լսել տարիներ շարունակ»,-նշել է նա:

ԵվգենյաՀամբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել