Ռուսաստանի Դաշնության կենտորնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նախնական տվյալներով ինչպիսին են ընտրությունների արդյունքները: Հաշվարկվել են ընտրություններին մասնակցած անձանց մոտ կեսի ձայները, առաջատարը Վլադիմիր Պուտինն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
Պուտինը հավաքել է հաշվարկված ձայների 75, 2 տոկոսը:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը հավաքել է ձայների 13,1 տոկոսը:
Լիբերալ-դեմոկրատների թեկնածուն և առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է այս պահին հաշվարկված ձայների 6, 2 տոկոսը:
Քսենյա Սոբչակը՝ 1,4 տոկոսը:
Մնացած թեկնածուները հավաքել են 1 տոկոսից քիչ ձայն:
Եվգենյա Համբարձումյան