Երկու դատախազների կողմից ավագ քննիչին ծեծելու մասով հարուցված քրեական գործը կարճվել է

Երկու դատախազների կողմից ավագ քննիչին ծեծելու մասով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ  Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել էր օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանի և նույն շրջանների դատախազության դատախազներ՝ եղբայրներ Նարեկ Խաչատրյանի և Հայկ Խաչատրյանի միջև:

ՀՔԾ-ից չհայտնեցին, թե գործն ինչու է կարճվել:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել