Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված թույլատրելի վայրերի, պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 1.000.000 դրամի չափով։
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 2.000.000 դրամի չափով:
Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված հրառավարությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝ կառաջացնի տուգանքի նշանակում` 1.000.000 դրամի չափով:
Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կռաջացնի տուգանքի նշանակում` 2.000.000 դրամի չափով:
Օրենքն ուժի մեջ կմտնի ապրիլի 7-ին:
Եվգենյա Համբարձումյան