Ազգերի վերաբերյալ նվաստացնող մականուններ գրելիս ֆեյսբուքը արգելափակում է օգտատիրոջը. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է.

«Ադրբեջանցիների հետ գրվելով ֆեյսբուքում՝ խուսափեք «ա զ ռ ե» տառեր պարունակող չորս տառանոց բառից։ Ֆեյսբուքի ֆիլտրերը ավտոմատ բռնացնում են ու բլոկում այդ բառը կիրառելու համար, նույնիսկ մեկնաբանություններում»,-նշվում է հայտարարության մեջ:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, վատն այն է, որ համակարգը նույնիսկ մի քանի տարվա մեկնաբանություններում է փնտրում նման բառեր: Սա վերաբերում է նաև այլ ազգերի վերաբերյալ նվաստացնող մականուններին։

Մեդափորձագետը խորհուրդ է տալիս, եթե հիշում եք, որտեղ եք նման մեկանաբանություն թողել (ինչը մի փոքր անհավանական է), ապա ջնջեք դրանք:

«Վերջին ամսվա մեջ մենակ ես տասնյակ զոհերի գիտեմ հենց սրա պատճառով։ Իսկ եթե բլոկ գցեց, նորը գերադասելի է նոր էջ չբացել, սպասեք, թող արգելանքի տակից դուրս գաք»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել