ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մարտի 6-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Ավագ Ավանեսյանին նշանակել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետի մեկ այլ որոշման համաձայն, Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ:
Իսկ մարտի 2-ին այդ պաշտոնից ազատվել էր Գարեգին Մելքոնյանը, ով նախագահի հրամանագրով նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: