Ազգային ժողովում այսօր՝ մարտի 6-ին, տեղի է ունենում արտահերթ նիստը, որի մասնակցում է 105 պատգամավորներից 86-ը:
Ներկայացվեց նաև այն պատգամավորը, որը խորհրդարանումկփոխարինի Հրայր Թովմասյանին: Դա Տաճատ Վարդապետյանն է:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը օրերս սահմանադրական դատարանի անդամ է ընտրվել:
Կառավարությունը արտահերթ նիստի օրակարգից հանել է «Բարձրագույն կրթության մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը՝ լրամշակման համար:
Եվգենյա Համբարձումյան