Սլովակիայում հետաքննող լրագրողի սպանության կապակցությամբ ձերբակալված յոթ կասկածյալներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
ՀԻշեցնենք, որ Յան Կուչիակը և իր հարսնացու Մարտինա Կուսնիրովան սպանվել են իրենց տանը փետրվարի 25-ին:
Լրագրողը հիմնականում կոռուպցիոն գործերի մասին նյութեր էր գրում:
Սպանությունը ցնցել է ողջ երկիրը: 25 քաղաքում դրա համար բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Լրագրողը հետաքննում էր ենթադրյալ քաղաքական կոռուպցիան՝ կապված Սլովակիայում իտալական կազմակերպված հանցավորության հետ: Թեև նա չի հասցրել ավարտել հոդվածը, սակայն այն հրապարակվել է հետմահու:
Ոստիկանության հաղորևդմամբ՝ 7 կասկածյալներն ազատ են արձակվել, քանի որ 48 ժամում ոչ մի ապացույց չի հայտնաբերվել:
Բրատիսլավայում երթի մասնակիցները բարձրացրել են սպանված զույգի նկարները և ցուցանակ, որի վրա գրված է եղել՝ «Լրագրողների վրա հարձակումը հարձակում է նաև բոլորիս վրա»: