2018 թվականի մարտի 1-ին կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով քվեաթերթիկներում ներառվել են հետևյալ դատավորների անունները.
Այս մասին հայտնում են ՀՀ Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վճռաբեկ ատյան
- Անտոնյան Սուրեն
- Դրմեյան Մամիկոն
- Հակոբյան Գոռ
- Հակոբյան Ռուզաննա
Վերաքննիչ ատյան
- Բաբայան Արա
- Խանդանյան Գագիկ
- Հովակիմյան Նարինե
- Չիլինգարյան Կարեն
- Չիչոյան Սերգեյ
Առաջին ատյան
- Բաբայան Արսեն
- Բալայան Դավիթ
- Բեկթաշյան Արմեն
- Խաչատրյան Արմեն
- Հովնանյան Վարդուհի
- Հովսեփյան Սիմիզար
- Ղազարյան Արգիշտի
- Մազմանյան Գայանե
- Մխիթարյան Անի
- Պետրոսյան Կարինե