Վարկերի տոկոսադրույքն աճել է

Առևտրային բանկերի կողմից մինչև 1 տարի ժամկետով դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2017 թվականի դեկտեմբերին կազմել է 13.26%: Այս մասին տեղեկանում ենք ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված վիճակագրությունից:

Սեպտեմբերին այն 12.05% էր։ Այսինքն, նախորդ տարվա վերջին եռամսյակի ընթացքում դրամային վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 1.21 տոկոսային կետով։  Մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված ներգրաված ավանդների տոկոսադրույքը նույն ժամանակահատվածում հակառակը՝ նվազել է։ Եթե սեպտեմբերին այն 8.62% էր, ապա դեկտեմբերին նվազել է մինչև 8.41%։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դիտարկվող ժամանակաշրջանում մնացել է անփոփոխ՝ 6%:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել