Երախտագիտության մեդալներ՝ ԱԺ պատգամավորներին և պետական այլ աշխատակիցների

Սերժ Սարգսյանի նախատոնական օրերին ստորագրված հրամանագրերի համաձայն Երախտագիտության մեդալով են պարգևատրվել՝

Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վարդան Բոստանջյանը, Արաիկ Հովհաննիսյանը:

Գիտակրթական երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀն բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Լիլիթ Արզումանյանը:

Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը, ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը, 

Պետական կառավարման համակարգում երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել