ՊՆ-ն դեկտեմբերի 31-ին այցելություն է կազմակերպում «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից:

Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.

Երթուղի 1-ին`

Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) – Մալաթիա (շուկա) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 2-րդ`

Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ) – Ավանի թաղապետարան – մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» – Երևանի քաղաքապետարան – «Կիլիկիա» ավտոկայան – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:

Երթուղի 3-րդ`

Էրեբունի փողոց (շուկա) – Արցախի փողոց («Հանդիպում» սրճարան) – «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) – «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) – «Եռաբլուր» զինվորական պանթեոն – Էրեբունի փողոց:

Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից:

Վերը նշված յուրաքանչյուր կանգառներում ավտոբուսները կկայանեն 2-ական րոպե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել