«Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում 2018 թվականի հունվարի 3-ին` ժամը 12:00-ից սկսած մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպեն տարատեսակ տոնական միջոցառումներ` համերգային ծրագրեր, խաղեր, մանկական հարթակներ և այլն:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: