ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 484.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.91 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 580.10 դրամ (աճել է 3.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 653.54 դրամ (աճել է 3.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.40 դրամ (նվազել է 0.01 դրամով):