Իրազեկում՝ երթուղային տրանսպորտից օգտվողների համար

Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների (անձանց) կյանքն ու առողջությունը, թռիչքների, նավագնացության և երթևեկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը: Այս մասին սահմանում է տրանսպորտի մասին ՀՀ օրենքը:

Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները և տրանսպորտային համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի օբյեկտները, ինչպես նաև ջրային ուղիները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռների փոխադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռներ փոխադրողը պարտավոր է փոխադրման անվտանգությունն ապահովել պատվիրատուի հաշվին` փոխադրման ընթացքում վթարային վիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով, եթե օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

Փոխադրամիջոցը, փոխադրման երթուղին, ինչպես նաև տրանսպորտի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:

Փոխադրողը պարտավոր է շրջակա միջավայրի պահպանության համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները: Շրջակա միջավայրին հասցված վնասի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Արգելվում է բնական պաշարների հանքավայրերի տարածքում տրանսպորտային օբյեկտներ կառուցելը: Բացառիկ դեպքերում նման թույլտվություն կարող է տալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել