Երևանում տուն է այրվել․ փրկարարները հայտնաբերել են տան բնակչի դին

Դեկտեմբերի 29-ին, ժամը 12:09-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 18/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18/1 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:27-ին, մարվել՝ 12:40-ին:

Մահճակալի վրա հայտնաբերվել է տան բնակչի՝ 1934 թ. ծնված Մ. Մ.-ի մասամբ այրված դին:

Այրվել է մահճակալի ներքնակը և բարձը ՝ մասամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել