Կստեղծվի «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ը

Սպորտիև երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Սահմանել, որ`

«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական և սպորտային աշխատանքների, միջոցառումների իրականացումն է։

Թույլատրել կենտրոնին  իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) սպորտային միջոցառումների կազմակերպման և/կամ իրականացման ծառայությունների մատուցում.

2) լրացուցիչ մանկավարժական, վերապատրաստման, ֆիզկուլտուրային-առողջարարական ծրագրերի իրականացում.

3) մարզական միջոցառումների կազմակերպման նպատակով գույքի և տարածքի տրամադրման ծառայությունների մատուցում.

4) հանրային սննդի կազմակերպում:

«Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կառավարող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և նրան վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) հաստատել կենտրոնի  կանոնադրությունը.

2) ապահովել դրա պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։

6. «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի N 41 հասցեում գտնվող 3658.9 քառ. մետր մակերեսով մարզական համալիրը (կոմպլեքսը) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.88463 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և հաշվառել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաշվեկշռում՝ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրակցելով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 06.02.2015 թ-ի կնքված N 05/0015 անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո տաս աշխատանքային օրվա ընացքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստիքացուցակներում կատարել որոշմամբ պայմանավորված փոփոխություններ.

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել շարժական գույքի ընդունման-հանձնման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման համապատասխան ճշգրտումներ և հատկացումներ:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման համապատասխան ճշգրտումներ և հատկացումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել