Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում՝ Սերժ Սարգսյանի հրամագրերով

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորգարել, որում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Իսրայել Նիկոլայի Միլիտոսյանին շնորհել ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում»:

Այլ հրմանագրերի համաձայն Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում է շնորհվել նաև ծանրամարտի ՀՀ երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ Մելիք Բլուխերի Ղուկասյանին, 

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Արա Մովսեսի Խեբոյանին, 

Երևանի «Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Ալեքսան Մարզպետի Հովհաննիսյանին, 

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Գրիգոր Վանյայի Գրիգորյանին, 

Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզիչ Ռոման Անատոլիի Ակոպովին, 

Հայաստանի բասկետբոլի աղջիկների հավաքական թիմի ավագ մարզիչ Վահագն Ալբերտի Հարությունյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել