Համաձայն «Ճանապարհային երթևեկության մասին» 1968թ. Վիեննայի Կոնվենցիայի՝ այն երկրները (ցանկըկցվում է), որոնք միացել են վերոնշյալ Կոնվենցիային, դրանց քաղաքացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոց վարել իրենց ազգային վարորդական վկայականներով:
ՀՀ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում վարորդական վկայական ստանալու համար երեք օրինակից,
2. ազգային վարորդական վկայականի պատճենը և հաստատված հայերեն թարգմանությունը երեք օրինակից,
3. ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի պատճենը երեք օրինակից: