Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների վարձը կդառնա 8000 դրամ

Մայրաքաղաքում գործող երաժշտական և արվեստի դպրոցների ծառայություններից դիմաց ամսական ֆիքսված 8000 դրամ կսահմանվի: Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ այդ նախագծով գործող բոլոր դպրոցները հավասար խաղի կանոններով կշարունակեն իրենց գործունեությունը:

«Շատ երաժշտական դպրոցներ կան, որտեղ այս որոշումից հետո վարձը կէժանանա, կան դպրոցներ, որտեղ կթանկանա, հենց այդ դպրոցներում սովորող 900 երեխայի համար մենք արտոնություններ ենք սահմանել»,- ասաց նա:

Հարցը Երեւանի ավագանու կողմից ընդունվեց ձայների 60 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել