Արիության մեդալ՝ ԱԱԾ երկու աշխատակցի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը պարգևատրվել է Արիության մեդալով:

Մեկ այլ հրամանագրի համաձայն Արիության մեդալով է պարգևատրվել նաև Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության բաժնի պետ, փոխգնդապետ Վիգեն Պետրոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել