ՀՀ Նախագահի 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Վահե Միսակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը:
Ծնվել է 1988 թվականին, ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում :
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին՝ մագիստրատուրան, 2014 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան:
2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:
2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես մասնագետ:
2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:
2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում ՝ որպես ավագ մասնագետ:
2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի <<Իրավագիտություն-041>> մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես ավագ մասնագետ:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: