Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի կարգը

Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:

  1. Սույն կարգով կարգավորվում են պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունները:
  2. Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել հետևյալ պաշտոններ զբաղեցնող անձինք (այսուհետ՝ սույն կարգի կիրառման իմաստով՝ ծառայողներ), որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում`
  • Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալները.
  • Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարների տեղակալները.
  • Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամները՝ բացառությամբ մարմնի ղեկավարի.
  • Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները.
  • «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված մարմինների`

         ա. աշխատակազմերի ղեկավարները,

         բ. աշխատակազմերի ղեկավարների տեղակալները,

          գ. քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության       պաշտոններ զբաղեցնող անձինք,

          դ. հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք՝ օգնական, խորհրդական, մամուլի քարտուղար, ռեֆերենտ,

          ե. հաստիքացուցակով նախատեսված հաստիք զբաղեցնող քաղաքացիական աշխատանք կատարողները, գործավարները,

          զ. համակարգում գործող պետական հիմնարկների (ներառյալ ծրագիր իրականացնող գրասենյակները) աշխատողները.

  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պետական ծառայության պաշտոն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն, դիվանագիտական ծառայության, հարկային և մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք.
  • հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատախազության, ազգային անվտանգության, ոստիկանության, քրեակատարողական, փրկարար, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, դատավորները, դատական ծառայողները և զինվորական ծառայողները (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի).
  • Երևանի քաղաքապետարանի համայնքային ծառայողները, ովքեր համայնքային ծառայության պաշտոններում ունեն առնվազն մեկ տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ինչպես նաև վերջինիս դուստր հանդիսացող կազմակերպությունների աշխատողները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և նախագահի տեղակալի).
  • Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները.
  • Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի:
  1. Ծրագրի շահառու դառնալուն կարող են հավակնել նաև օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև, Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, ծրագրի շահառու կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները:
  2. Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 4 և N 4/3 հասցեներում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարաններ գնելուն կարող են հավակնել սույն կարգի 2-րդ կետում նշված պաշտոններն զբաղեցնող և սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից հաշվառված ծառայողները:
  3. Սույն կարգի կիրառման նպատակներով պետության և ծառայողի միջև հարաբերությունների գլխավոր սկզբունքները ծառայողի վճարունակությունը և նրա կողմից ստանձնված պարտավորությունների կատարման պատշաճությունն են:
  4. Ծրագրի շրջանակներում ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները:
  5. Ծառայողի համաձայնության դեպքում նրա այլ ազգականները կարող են մասնակցել բնակարանի ձեռքբերման համար գնման ֆինանսավորմանը՝ ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով:
  6. Ծրագրի շրջանակներում տրամադրված հիպոթեքային վարկի սպասարկման ընթացքում պետական ծառայողի ցանկությամբ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությամբ համավարկառուն (համավարկառուները) կարող է (կարող են) փոխվել (կամ ավելանալ նոր համավարկառու), եթե շահառուն ցանկանում է բնակարանի ձեռքբերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած անձին փոխարինել (կամ համալրել) մեկ այլ անձով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել