Սարքավորումների 20 տոկոսը բարոյապես և ֆիզիկապես մաշված են. նախարարություն

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության հավանությանն  է ներկայացրել որոշման նախագիծ, որով համակարգիչներ, համակարգչային սարքավորումներ և կոմունիկացիոն (կապի) սարքավորումներ ձեռք բերելու նպատակով  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2017 թվականին հատկացնել 10 միլիոն դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին

Նախագծում նշված է, որ  սարքավորումների 20 տոկոսը բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են և իրենց ամորտիզացոն մաշվածության չափորոշիչներով պիտանի չեն հետագա օգտագործման, 50 տոկոսն ենթակա է մասնակի փոխարինման (ստեղնաշար, մոնիտոր, մկնիկ, անխափան սնուցման մարտկոց):

Ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով վերոնշյալ վարչական սարքավորումների ձեռքբերման համար, նախարարությունն առաջարկում է 10 միլիոն դրամ գումար է ակնկալում կառավարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել