Բջջային նոր հավելվածը կոնտակտային տվյալները հավաքագրում է

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում Հայաստանում լայն տարածում է գտել GetContact անունով հավելվածը, որը թույլ է տալիս տեսնել, թե բջջային հեռախոսահամարը այլ մարդկանց մոտ ինչ անուններով է գրանցվել, ինչի պատճառով հնարավոր է դառնում համարի նույնականացումը։

Նշված հավելվածը հեռախոսահամարների բազան ավելացնում է գրանցվող մասնակիցների շնորհիվ, քանի որ յուրաքանչյուր գրանցվող թույլատվություն է տալիս օգտագործել իր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները։

Խորհուրդ է տրվում չգրանցվել այս համակարգում, որպեսզի ձեր հասցեագրքում գրանցված հեռախոսահամարները չհայտնվեն բազայում։

GetContact-ի բազայից հնարավոր է հեռացել հեռախոսահամարը, ինչը անելու համար պետք է մտնել այս հղումով՝https://www.getcontact.com/en/unlist ու ջնջել այն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել