Տեսչական մարմնում առկա է մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի թափուր աշխատատեղ

ՀՀ Ան առողջապահական տեսչական մարմնում առկա է մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի թափուր աշխատատեղ:

Նշված աշխատատեղի համար պահանջվող գիտելիքները և հմտությունները.

1. Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն, առնվազն երկու տարվա ստաժ,

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, «Տեսչական մարմինների մասին», «Վիճակագրության մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին», «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Իրավական ակտերի մասին», «Դեղերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Լիցենզավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 2013 թվականի նոյեմբերի 14-ի N 1293-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 444-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3. ԵԱՏՄ և ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵԱՏՄ և ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող և այլ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

5. անգլերենի (կարդում և կարող է բացատրվել) և մեկ այլ օտար լեզվի (կարդում և կարող է բացատրվել) իմացություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել