Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են կազմակերպել. աշխատանք են պահանջում

Վարդենիսի և շրջակա համայնքների բնակիչները փակել էին Վարդենիս-Երևան և աշխատանք են պահանջում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Սոթքի համայնքապետ Կոլիկ Շահսուվարյանը՝ նշելով, որ այժմ ճանապարհը բաց է:

«Պարզապես մարդիկ ուզում են աշխատել, հակառակ դեպքում պետք է գնան Ռուսաստան: Ակնկալում են ոսկու հանքում աշխատել, թե չէ մեր տարածաշրջանում ուրիշ աշխատատեղ չկա»,-նշում է գյուղապետը, իսկ հարցին, թե քանի հոգի է հավաքվել բողոքի ցույցին մասնակցելու համար, գյուղապետը պատասխանեց. «Չգիտեմ, թե քանի հոգի են, բայց 10-15 հոգով չեն կարող ճանապարհը փակել»:

Լուսանկարը՝ aysor.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել