Կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը կիրագործվի

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշաման նախագիծ, որով նախատեսվում է հավանություն տալ կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում՝ կապված կլիմայի գլոբալ փոփոխությունների և Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի աննախադեպ սպառման հետ, ստեղծվել է ջրային ռեսուրսների խիստ դեֆիցիտ, որը զգալի բացասական ազդեցություն է թողնում գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն ջրամատակարարման վրա:

Չնայած կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվում` նոր ջրամբարների կառուցման և ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կրճատման ճանապարհով հիմնախնդրի լուծման ուղղությամբ, այնուամենայնիվ դրանք զգալի ժամանակ և ֆինանսական միջոցներ են պահանջում: Ջրային պաշարների դեֆիցիտի լրացումը Սևանա լճի ջրային պաշարների հաշվին հանգեցնում է էկոլոգիական խնդիրների, որը լուրջ մտահոգություն է առաջացնում հասարակության շրջանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել