Հանրային քննարկման է ներկայացվել «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է նոր կարգավորում. ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2028 թվականի օգոստոսի 20-ը՝ ներկայիս 2018 թվականի օգոստոսի 20-ի փոխարեն: Այս մասին հաղորդում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ուսուցչին ներկայացվող պահանջները, համաձայն որի ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը,  ով ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում ( բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:

Նախագծով առաջարկվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի օգոստոսի 15-ի ՀՕ-160-Ն օրենքի  38-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն՝ «2018» թիվը  փոխարինելով «2028» թվով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել