«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն»-ը դատի է տվել իրավաբանական անձանց պետռեգիստրին

«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունն այս տարվա սեպտեմբերի 7-ին դիմել է վարչական դատարան՝  ընդդեմ  արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության և պահանջում է անվավեր ճանաչել այս տարվա հուլիսի 12-ին «ՄԻՍՍ ԱՐՄԵՆԻԱ» համահայկական, մշակութային հիմնադրամ ֆիրմային անվանման պետական գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական համակարգից։

Վարչական դատարանը հայցադիմումն ընդունել է վարույց, և դատական նիստի օր է նշանակվել դեկտեմբերի 26-ը։ Գործը քննվելու է դատավոր Գևորգ Սոսյանի նախագահությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել