ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ՝
Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին (ծնված` 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
Ռուբեն Աշոտի Փիլումյանին (ծնված` 1997 թվականի նոյեմբերի 15-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27),
Արմեն Գարիկի Համբարձումյանին (ծնված` 1994 թվականի ապրիլի 11-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 27)։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին, Ռուբեն Աշոտի Փիլումյանին և Արմեն Գարիկի Համբարձումյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի նոյեմբերի 4-ի № 1130-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին և Ռուբեն Աշոտի Փիլումյանին (որոնք հանդես են գալիս Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքական թիմում), իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մայիսի 27-ի № 461-Ա հրամանագրով՝ Արմեն Գարիկի Համբարձումյանին (որը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում)։
Ելնելով վերը նշվածից՝ անհրաժեշտություն է առաջացել Ալբերտ Հրաչյայի Մնացականյանին, Ռուբեն Աշոտի Փիլումյանին և Արմեն Գարիկի Համբարձումյանին տարկետում տալ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Ալբերտ Հրաչյայի Մնացականյանը, Ռուբեն Աշոտի Փիլումյանը և Արմեն Գարիկի Համբարձումյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: