ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

Ներկայում  ավելացված արժեքի հարկի վերադարձը ավելի քան 90 օր ուշացնելու դեպում արտահանողներին համար տույժեր են սահմանվում, սակայն այդ ժամկետը փոփոխվել է հօգուտ արտահանողների և սահմանվել 30 օր: Ըստ փոխնախարարի՝ սա բարենպաստ փոփոխություն է բիզնես միջավայրի համար: Այս մասին այսօր ԱԺ-ում տնտեսական զարգացան և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը կարճատև քննարկման ներկայացրեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ միանշանակ օրենքը խրախուսում է արտահանումը և արտահանող կազմակերպությունների մոտ շրջանառվող միջոցների արագ հետվերադարձ է ապահովում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել