16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու կամ փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
- Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները
- Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով,
- Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը, - Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Այս մասին տեղեկանում ենք արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: