«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան հարցաքննել են. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ չբացահայտվեց «ՍԱՍ» սուպերմարկետի դեպքը, այն դեպքում, երբ տարածված ձայնագրության համաձայն աշխատակիցներին հորդորում էին ձայն տալ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: Գլխավոր դատախազից նաև հետաքրքրվել են, թե  ինչո՞ւ չբացահայտվեց նաև  ուսուցիչների միջադեպը, ովքեր ձայներ էին հավաքում ՀՀԿ օգտին:

Գլխավոր դատախազը նշեց, որ իր համար տարօրինակ չէ, որ այս գործերը չբացահայտվեցին:

«Դա ինձ տարօրինակ չի թվում: Կոռուպցիայի նկատմամբ լինելու է աներկբա անհանդուրժողականություն: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Իսկ թե քննության արդյունքներով ում պատասխանատվության ենթարկելու ինչ հիմքեր կհայտնաբերվեն, մենք այստեղ գտնվում ենք իրավական մեկ այլ՝ ոչ կարևոր հարթության մեջ, որը պարտավոր ենք ապահովել: Ձեր կողմից թվարկած և բազում այլ գործեր կարող են լինել, որոնցով որևէ մեկի արարքում հանցակազմի հատկանիշները չհիմնավորվեն»,-նշել է նա:

Գլխավոր դատախազը նաև պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ  «ՍԱՍ» սուպերմարկետի պարագայում գործ չհարուցվեց. «Ձայնագրությունները ոչ պակաս կարևոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել»:

Արթուր Դավթյանը հաստատեց, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը, ով ևս հարցաքննվել է:

Հարցին՝ ի՞նչ է ասել հարցաքննության ժամանակ, ինչո՞ւ էր սպառնում մարդկանց, Արթուր Դավթյանը ասաց, որ ձայնագրությունը կա, կարելի է վերցնել այն և ուսումնասիրել:

«Վստահ եղեք, եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որևէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի: Որքանով ինձ հայտնի է, ոչ մի չպարզված հանգամանք այդ գործով չի եղել, պարզվել են բոլոր հանգամանքները, որոնք հանցակազմ չեք պարունակել: Այդ քրեական գործը հարուցվել էր ընտրակաշառք տալու միջոցով համապատասխան անձանց ընտրական իրավունքի սահմանափակման կամ խոչընդոտման փաստով: Այդ քրեական գործով դրա վերաբերյալ տվյալներ չեն պարունակել: Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել