ԿԸՀ-ն պատշաճ պատասխան չի տրամադրել ՀՔԱՎ-ի առաջարկներին. դատարանը դա իրավաչափ է համարել

ՀՀ Աժ 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պարբերաբար վարչական վարույթ հարուցելու առաջարկություններ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովը դրանք դիտարկել է որպես դիմումներ և մերժել վարույթի հարուցումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ անգործությունը վիճարկում է դատարանում:

Այս մասին տեղեկացնում են Վանաձորի Հելսինկյան կոմիտեից:

2017 թ. մարտի 18-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը առաջարկներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային ժամերին անցկացրած նախընտրական քարոզչության, Գագիկ Ծառուկյանի ու Առաքել Մովսիսյանի կողմից նախընտրական խոստումներ տալու և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի շենքում ՀՀԿ ընտրական շտաբ տեղակայելու մասին:

2017 թ. մարտի 25-ի որոշումներով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը աշխատանքային ժամին վարչապետի քարոզչություն իրականացնելն ու համայնքապետարանի շենքում ՀՀԿ ընտրական շտաբի տեղակայումը իրավաչափ է համարել, իսկ Գագիկ Ծառուկյանի ու Առաքել Մովսիսյանի  մասով հայտնել, որ նրանք արդեն նախազգուշացվել են: Մինչդեռ ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ նախազգուշացումը պատասխանատվության միջոց չէ, պատասխանատվության միջոց կարող է սահմանել միայն դատարանը՝ ԿԸՀ հայցի հիման վրա:

Եվս մեկ առաջարկի մասով ԿԸՀ-ն եզրակացրել է, որ Կազմակերպության իրավունքները չեն խախտվել, և նման բովանդակությամբ դիմումներ ներկայացնելու իրավունք վերջինս չունի:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել