1988 թվականի այսօրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։
Երկրի շուրջ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ Սպիտակի երկրաշարժը:
Արհավիրքի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինականը (Գյումրի), Կիրովական(Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
![Картинки по запросу սպիտակի երկրաշարժ](https://archive2.ankakh.com/wp-content/uploads/2013/12/image-51.jpg)
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը ﬓաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 ﬕլիոն քառակուսի ﬔտր բնակելի տարածություն։ Ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ շուրջ 82 հազար աշխատատեղով։
Ընդհանուր առմամաբ Հայաստանի տնտեսությանը հասցված ﬖասը կազﬔլ է 13 ﬕլիարդ ռուբլի։
Այդ օրերին Հայաստանին համակողմանի օգնություն են ցույց տվել աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 ﬕջազգային կազմակերպություններ։ Որոշ պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ 1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում գործարկվել են 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տներ:
29 տարի անց էլ, աղետի գոտում բնակվող բազմաթիվ ընտանիքներ դեռ ապրում են ժամանակավոր տնակներում։
![Похожее изображение](https://kpi.ua/files/images-story/88-12-07_0.jpg)