Երևանի քաղաքապետարանը կոչ է անում վնասված նստարան տեսնելու դեպքում ահազանգել

Արդեն տարիներ շարունակ մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև փայտե աղբամանները: Նորերի տեղադրմանը զուգահեռ, նախկինում տեղադրված, սակայն գունաթափված նստարաններն ու աղբամանները պարբերաբար նորոգվում են: Առանձին դեպքերում էլ գույքը վնասվում է անփույթ վերաբերմունքի պատճառով:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

2017 թվականին նախատեսվում էր ամբողջապես պլանային նորոգման ենթարկել «Երևան» ձուլվածքով 70 նստարան, փաստացի նորոգվել է 79-ը: Տարվա ընթացքում թարմացվել է 162 փայտե աղբաման, ևս 1407-ը նորոգվել է մասնակի: Նստարանների ու աղբամանների վնասելու դեպքեր նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-08 շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող 011- 51-40-00 հեռախոսահամարներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել