ՀՀ խորհրդարանը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միաձայն՝ 90 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Ազգային ժողովը 92 կողմ ձայներով ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Համաձայնագիրը վերաբերում է Ռուսաստանի կողմից 100 մլն արտահանման վարկին, որն ուղղվելու է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորմանը:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրով 1.5 մլն եվրո կտրամադրվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ ոչնչացնելու համար պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ: