Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա:
Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով:
Պետք է իմանալ, որ գնորդն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել ծանուցման մեջ նշված ապրանքներից և դրանց մատակարարման պայմանագիրը կնքելուց:
Այդ դեպքում մատակարարը (կատարողը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել պետական պատվիրատուին և իրավունք ունի նրանից ծանուցում պահանջել այլ գնորդի կցելու մասին: Պետական պատվիրատուն մատակարարի (կատարողի) ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում մատակարարին (կատարողին) ծանուցում է այլ գնորդի կցելու մասին կամ ուղարկում է բեռնման կարգադրագիր` նշելով ապրանքներ ստացողին կամ տեղեկացնում է ապրանքներն ընդունելու և դրանց համար վճարելու իր համաձայնության մասին: Պետական պատվիրատուի կողմից օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում մատակարարը (կատարողը) իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել ընդունելու ապրանքները և վճարելու դրանց արժեքը կամ իր հայեցողությամբ, պետական պատվիրատուի հաշվին ողջամիտ ծախսեր կատարելով, իրացնել ապրանքները:
Աղբյուրը`Իրավաբան.net