Լավրովն այսօր կժամանի Հայաստան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր` նոյեմբերի 20-ին,  պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Վաղը նախատեսված են Նալբանդյանի և Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Լավրովը Հայաստան կայցելի Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել