Սիրիայի կառավարական բանակը՝ աշխարհազորային ուժերի աջակցությամբ, ամբողջությամբ ազատագրել են Դեր Զոր նահանգի մարտավարական նշանակություն ունեցող Աբու Քամալ քաղաքը, որը գտնվում է Իրաքի հետ սահմանին: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Նշենք, որ քաղաքի շուրջ մարտերը չէին դադարում վերջին օրերին: Սիրիական բանակը շարունակում էր անդադար գրոհել՝ այն վերանվաճելու համար: