Ռումինիայում ՀՀ նոր դեսպանի՝ Սերգեյ Մինասյանի կենսագրությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 17-ի հրամանագրով՝ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Կենսագրություն

Ծնվել է 1977 թվականի ապրիլի 3-ին Դիլիջանում:

1993-1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

2002 թվականին դարձել է պատմական գիտությունների թեկանծու:

2002-2006 թվականներին աշխատել է որեպես գիտաշխատող ՀՀ ԳԱԱ ինստիտուտում և Երևանի իրանագիտության կովկասյան կենտրոնում:

2006-ից մինչև օրս Կովկասյան ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար է:

2009-2010 աշխատել է ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում որպես դասախոս:

2009-2010 թվականներին ուսանել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում:

2011-2013 թվականներին  պատրաստել է իր դոկտորական դիսերտացիան՝ ՊՆ Դրաստամարտ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:

2012-2017 թվականներին աշխատել է IHS Jane’s տեղկատվական խմբում որպես վերլուծաբան:

Օտար լեզուներ

Ռուսերեն, անգլերեն, վրացերեն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել