Ֆրանսիական Սարսել քաղաքում ոստիկանը գնդակահարել է 3 մարդու, ևս 3-ը վիրավորվել են: Հայտնում է lenta.ru լրատվական կայքը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով նոյեմբերի 18-ին: Կրակահերթի արդյունքում ոստիկանի հետ ապրող կինը, նրա մայրը և քույրը ստացել են ծանր աստիճանի վիրավորանքներ: Կնոջ հայրը և երկու հարևանները սպանվել են:
31-ամյա ոստիկանը ինքնասպան է եղել: