Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոյեմբերի 17-ին 1in.am կայքում ՕՐՎԱ ԿԱԴՐ խորագրի ներքո հրապարակված «Սեֆիլյանի և մյուսների գործով հանրային պաշտպանը ողջ նիստի ընթացքում զբաղված էր համակարգչային թղթախաղով» տեսանյութը որևէ կապ չունի Հանրային պաշտպանի գրասենյակի որևէ հանրային պաշտպանի հետ: Տեսանյութում թղթախաղով զբաղվողը հանրային պաշտպան չէ: Տվյալ դատական նիստին հանրային պաշտպաններից ներգրավված է միայն Աննա Ջուվանովան: Նկատենք, որ վերոնշյալ տեսանյութում թղթախաղ խաղացողը տղամարդ է:
Արդեն անիմաստ ենք համարում տրամաբանություն և պատճառահետևանքային կապ որոնել նշված կայքի միակողմանի և դասական պատվերի բոլոր կանոններով գրված նյութերում: Անիմաստ է հերքել նաև հետևողականորեն հանրային պաշտպանների աշխատանքը հանրությանը այլ տեսքով ներկայացնող կայքի և ԺԱՄԱՆԱԿ թերթի ուղղորդողներին:
Պարզապես տվյալ տեսանյութը ճշմարիտի տեղ ընդունած ընթերցողներին հորդորում ենք յուրաքանչյուր հրապարակման դեպքում զգուշանալ ստահոդ կայքի և թերթի տեղեկատվություններից»: