Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը նոյեմբերի 17-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից առաջին կանոնավոր թռիչքն է իրականացրել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:
Թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի և Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Գյումրի երթուղիներով: