ա/ արվեստի բնագավառում (այդ թվում` կերպարվեստ, կինոարվեստ, թատերական արվեստ, ֆոտոարվեստ, դիզայն և այլն)` երեք մրցանակ.
բ/ գրականության բնագավառում` մեկ մրցանակ:
Հայտերն ընդունվում են
Հայտերն ընդունվում են 2018 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ներառյալ:
Արվեստի բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 25 տարեկան:
Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը` 18-ից մինչև 27 տարեկան:
Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 31-ի դրությամբ:
Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2017 թվականին:
Գրականության բնագավառում ընդունվում են պատմվածքների կամ բանաստեղծությունների շարքեր` բաղկացած առնվազն երեք ստեղծագործություններից և տպագրված գրքով կամ պարբերականներում: Ներկայացված հայտում չպետք է լինեն 10%-ից ավել` նախորդ գրքերում տպագրված ստեղծագործություններ:
Արվեստի բնագավառի կերպարվեստի աշխատանքների մրցույթն անցկացվում է երեքփուլով. առաջինը և երկրորդը` ընտրական, երրորդը (եզրափակիչը)`ցուցահանդես:
1.Առաջին փուլի համար գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի և այլ մեդիաների աշխատանքները պետք է ներկայացվեն լուսանկարներով 2-ական օրինակիփակցված A4 ձեւաչափի թղթի վրա և տեղադրված թղթապանակի մեջ /Folder, Portfolio/: Մրցանակի ներկայացվող ստեղծագործության լուսանկարների տակ պետք է նշված լինեն ստեղծա•ործության անվանումը, չափը, տեխնիկան, տարեթիվը:
Մրցանակի համար կարող է ներկայացվել միայն մեկ ստեղծա•ործություն, որը կարող է հանդիսանալ առանձին մեկ կտորից աշխատանք, կամ մեկ ամբողջական շարք, կամ մեկ նախագիծ: Մրցանակի ներկայացվող աշխատանքի հետ պետք է ներկայացվի նաև հեղինակի կողմից կատարված ևս 5 աշխատանք:
Կինոարվեստի և թատերական արվեստի գործերի համար, որոնք տեղադրված են համացանցում (օրինակ Youtube.com), խնդրվում է նշել հղումները, կամ ներկայացնել DVD-ով:
Պարտադիր է ներկայացնել գործի համառոտ բովանդակությունը, հեղինակային նկարագրումը:
2.Երկրորդ փուլ անցած մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները:
3.Եզրափակիչ փուլը` ցուցահանդեսը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միավորումում 2018թ. ապրիլ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
4.Ներկայացման կարգը պարտադիր է:
ԾԱՆՈՒՑՈՒՄ` ՀՀ Նախագահի մրցանակ տրվում է միայն մեկ անգամ
Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից www.himnadram.org:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին
Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106); email [email protected]
0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն
Կառավարական 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ